Մեր ընտանիքի ամենահին լուսանկարը

Այս նկարում Տիգրան Փիլավջյանն է։ Նա հայրիկիս տատիկի հայրն է։ Նա ծնվել է մոտավորապես 1895 թ․-ին Քիլիսում։ Օսմանյան բանակում ծառայության շրջանում փախել է Եգիպտուս։ Այս լուսանկարն արվել է Եգիպտոսում մոտավորապես 1917-18 թթ․-ին։ Նա արաբական քաղցրավենիք է վաճառել։ Հետո լսելով Սիրիայում ապաստան գտած հայերի մասին, որոշել է մեկնել Հալեպ, որտեղ էլ հանդիպել է Մարի Տեր-Մինասյանին և ամուսնանացել նրա հետ։ Նրանք ունեցել են չորս աղջիկ և մեկ տղա։ Այդ աղջիկներից մեկը Արմենուհին է ՝ հայրիկիս տատիկը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *